Այսօր վարդավառ է և ամեն տարի այս օրը համացանցու տարածվում է բոլորին հայտնի այս լուսնկարը: Լուսնկարում «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրաելյանը ջուր է լցնում Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի վրա: Ահա թե ինչ է ասել, այս կապակցությամբ լրագրողը.«Ինքն առաջինը սկսեց՝ մի քիչ ջուր ցողեց վրաս, ասաց՝ կիմանաս, թե սրանից հետո ոնց իմ դեմ հոդվածներ գրես: Դե, ես էլ… Ի դեպ, կողքի երկուսի վրա էլ լցրեցի, երբ տեսա, որ շատ են ծիծաղում : Հետո էլ իր թիկնապահը՝ Մոսոն, մի դույլ ջուր լցրեց վրաս: «Իրավունք ուներ, հարձակում ես գործել ՊՆ նախարարի վրա»,- կատակեց Վազգեն Սարգսյանը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել