GalaTV.am-ը գրում է.

Գոյություն ունեն այնպիսի ուտեստներ, որոնք չափազանց թանկ են անգամ հանրահայտ եւ մեծահարուստ մարդկանց համար: Ստորեւ ներկայացնում ենք սննդամթերքների ցանկ, որոնք ոչ բոլորը  կարող են իրենց թույլ տալ ճաշակել:

Շաֆրան

Այս համեմունքն աշխարհում ամենաթանկարժեքն է: Այն պատրաստվում է շաֆրանի  թերթիկներից, չափազանց թանկարժեք է, քանի որ պատրաստվում է ոչ թե արտադրական հոսքագծով, այլ ամբողջովին ձեռքի աշխատանք է: Սկզբում հավաքում են թերթիկները, այնուհետեւ չորացնում: 1 կգ համեմունք պատրաստելու համար անհրաժեշտ է շաֆրանի կես միլիոն թերթիկ: 1 կգ շաֆրանն արժե մինչեւ 6.000 դոլար:

«La Bonnotte» տեսակի կարտոֆիլ

Կարտոֆիլը դասել աշխարհի ամենաթանկ մթերքների շարքում, մի քիչ անսովոր է: Սակայն «La Bonnotte» տեսակն իսկապես շատ թանկ արժե` 1 կգ-ը մոտավորապես 500 եվրո: Այս տեսակի կարտոֆիլն աճում է Նուրմուատյե կղզում: Այն հավաքում են ձեռքով, ունի յուրահատուկ համ:

Պիցցա «Luis XIII»

Այս պիցցան կարող եք համտեսել այդ ուտեստի հայրենիքում՝ Իտալիայում: «Luis XIII»-ն արժե 8.300 եվրո: Այն պատրաստում են հաճախորդի ներկայությամբ: Բաղադրության մեջ կա կարմիր խեցգետին, ծովախեցգետին, 3 տեսակ խավիար, մոցարելլա պանրատեսակ եւ «Murray River» ավստրալիական վարդագույն աղ:

Խավիար «Ալմաս»

Ասում են, որ սեւ եւ մոխրագույն խավիարն ամենաթանկարժեքներն են, բայց դա այդպես չէ:  Ամենաթանկը ալբինոս բելուգայի խավիարն է`«Ալմաս»-ը: Այն արտադրում են Իրանում եւ արտահանման գործընթացն էլ բավականին բարդ է: Այն փաթեթավորում են ոսկյա տարաների մեջ: 100 գրամ «Ալմաս» խավիարն արժե 2000 դոլար:

Թեյ Դահունպաո

Դահունպաո- այսպես են անվանում աշխարհի ամենաթանկարժեք թեյը: Թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»: Թեյը պատրաստում են ընդամենը 6 թփերից, որոնք աճում են Տյանսին վանքի մոտակայքում: Այդ թփերը դարերի վաղեմություն ունեն, մոտավորապես 350 տարեկան են: Տարեկան այդ թփերից հնարավոր է հավաքել ընդամենը 500 գրամ թեյ: Իսկ 1 կգ-ն արժե 685.000 դոլար: 2006թ.-ի ամբողջ բերքը հանձնել են Չինաստանի ազգային թանգարանին: Թեյի այդ տեսակը սկսեցին բազմացնել 80-ական թվականների վերջում` վեգետատիվ ճանապարհով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել