Tert.am-ը գրում է.

Շոգն արդեն ամբողջ թափով նեղում է Հայաստանի բնակիչներին, և շատերն արդեն անցկացրել են իրենց ամառային հանգիստը, ոմանք էլ պլանավորում են՝ ինչպես անցկացնել: Իսկ Հայաստանի Կառավարության անդամները կարծես թե մտադիր չեն հանգստի մեկնել, քանի որ Tert.am-ի հարցմանը, թե որտեղ են պատրաստվում անցկացնել իրենց հանգիստը նախարարները, նախարարություններից պատասխանեցին, թե նրանք արձակուրդ չեն գնալու:

«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեռևս աշխատում է, և արձակուրդի վերաբերյալ որևէ բան նախատեսված չէ»,-այսպիսի պատասխան ստացանք մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: 

Բնապահպանության նախարարությունից պատասխանեցին, թե նախարար Արամայիս Գրիգորյանն արձակուրդ չի գնալու:

«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ամառվա ընթացքում արձակուրդ չի գնալու, մնալու է քաղաքում և սովորական աշխատանքային ռեժիմով աշխատելու է»,-հաղորդեցին նախարարությունից:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասաց, որ նախարարն արձակուրդ չի վերցնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել