Թուրք մտավորական. «Էրդողանը փորձում է տառապանքների միջև հավասարության նշան դնել, այդպես չի լինի»Panorama.am-ը գրում է.

Թուրք գիտնական, գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, ով նաև «Ներողություն ենք խնդրում» արշավի նախաձեռնողներից է, անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին: Օրանը Էրդողանի հայտարարությունը անվանել է կարևոր, բայց ոչ բավարար:

Գրողն առանձնացրել է հայտարարության մեջ Էրդողանի ընդգծած ուղերձները.

1. «Օսմանյան կայսրության քաղաքացին տառապել է, ինչպես և բոլորը»,- մեջբերելով վարչապետի խոսքերը՝ Օրանը, նշում է, որ ճիշտ չէ հավասարություն դնել տառապանքների միջև: Քանի որ օսմանյան մյուս քաղաքացիները սպանվել են պատերազմում թշնամու կողմից: Մինչդեռ հայերը 1915-ին սպանվել են սեփական պետության կողմից: « Այս տեսանկյունից վարչապետը և՛ ասում է՝ տառապանքները մրցակցության մեջ չդնենք, և՛ փորձում է հավասարության նշան դնել: Այդպես չի լինի»,- ըստ «Դեմոկրատ հաբեր» լրատվականի` գրում է Օրանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել