Lurer.com-ը գրում է.

Սիրիական լրատվամիջոցները ևս ճեղքում ենլռության պատը: Սկսել են իրենց հոդվածներումանդրադառնալ Հայոց ցեղասպանությանը հենց«ցեղասպանություն» անվանելով երիտթուրքերիիրագործած ոճրագործությունը: Ինչպես հաղորդում էՍիրիական ՍԱՆԱ գործակալությունը, 99 տարի մոտ1,5 միլիոն հայերի արյունը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրության սուլթանների կողմից, չիչորացել և դեռ սպասվում է, որ մարդասպաններիսերունդները կճանաչեն սպանության ևարյունահեղության իրենց կեղտոտ պատմությունը:Գործակալությունն իր հոդվածում անդրադառնում է հազարավոր փաստաթղթերի և վկայություններիառկայությանը, որոնք հաստատում են օսմանցիների ձեռքով 20-րդ դարի սկզբին ավելի քան 1.5 միլիոնհայերի սպանությունը: Եվ մինչև այժմ նրանք շարունակում են հերքել՝ բացականչելով ազատության ևժողովրդավարության մասին: Հոդվածում Արամ Ջորջյանը պատմում է, թե ինչպես են իրենց տեղահանելև ինչպիսի վայրագություններ են կատարել թուրքերը:Հոդվածում նշվում է երիտթուրքերի երեք ղեկավարների Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաների հրամանովՍտամբուլից հայ մտավորականներին արտաքսելու և նրանցից շատերին սպանելու, հայերինտեղահանելու, հայկական գյուղերի այրելու, ոչնչացնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել