Քանդվող տան միակ բնակիչըArmnewstv.am-ը գրում է.

Տերյան 127 շենքում մնացել են միայն Մադաթյանները: Նախկին ուսանողական պոլիկլինիկայի հարևան շենքի մյուս 44 ընտանիքները լքել են իրենց բնակարանները: Կառավարությունը 2007-ին շենքը ճանաչել է հանրային գերակա շահի ենթակա ու վաճառել «Ռեգիոն Ինվեստ» ընկերությանը: Տեղում նոր բազմաբնակարան կառուցելու համար 3 տարի առաջ շենքը մաս-մաս սկսեցին քանդել: Այժմ շենքը թափառաշրջիկներից պաշտպանում են 2 թափառական շուն: Տերյան 127-ի նախկին բնակիչները «Ռեգիոն Ինվեստ»-ից ստացած գումարով տեղափոխվել են այլ տներ: Մադաթյանին էլ են գումար առաջարկել: 200 քմ բնակտարածքի համար 61 մլն 500 հազար դրամ փոխանցել են դեպոզիտ հաշվին, բայց գումարից լումա էլ չեն վերցրել ու մինչև այժմ հրաժարվում են հեռանալ պապական տնից: Բնակարանը կլքեն միայն մեկ պայմանով` Կենտրոնում, իրենց տան մոտակայքում համարժեք բնակարան ստանալու դեպքում: Բնակարանի առաջարկ ստացել են, բայց բոլորը եղել են քաղաքի տարբեր թաղամասերում, բացի Կոնտրոնից:

Արմեն Մադաթյանը ՃՈ-ում է ծառայում: Կինը` Լիլիթը բժշկուհի է: 2-ն էլ պնդում են, որ սպառնալիքներ են ստացել բնակարանից դուրս գալու համար, ուստի որոշել են տանը օրինական զենք պահել: Շենքն ու տարածքը գերակա հանրային շահ ճանաչելու որոշումը Մադաթյանի ընտանիքը բողոքարկել է: Դատական կարգով փորձել է նաև շենքի քանդման աշխատանքը դադարեցնել: Բայց դատավճիռները մադաթյաններին չեն բավարարել: Արմեն Մադաթյանն իր բնակարանը վաճառել է ԱՄՆ-ում ապրող քեռորդուն:

Մադաթյանը պատրաստվում է կրկին դիմել կառավարություն` շենքը հանրային գերակա շահ ճանաչող որոշումը բեկանելու և շենքի տարածքը շինարարական աղբից ազատելու խնդրանքով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել