Այսօր՝ ապրիլի 22-ին,  Քրիստինե Պեպելյանի ծննդյան տարեդարձն է: Երգչուհին նշում է 34-ամյակը: Ամենատարբեր հեռախոսազանգերն ու անակնկալ շնորհավորանքները  ստացել է դեռ կեսգիշերից:

«Ինձ համար ամենակարևորը մարդկանց ուշադրությունն է, որի կարիքը երբեք չեմ զգացել: Անկեղծ խոսքեր և բարեմաղթանքներ, որոնք ամենակարևորն ու թանկն են ինձ համար: Շնորհակալություն եմ ուզում ասել բոլոր բարեմաղթանքների և լավ խոսքերի համար: Երջանիկ եմ, որ այդքան անկեղծ ու մաքուր մարդիկ կան իմ շրջապատում»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Երգչուհին այս տարի հատուկ ոչինչ չի պլանավորել: Նույնիսկ չգիտի, թե որտեղ և ինչ մթնոլորտում է նշելու ծննդյան տարեդարձը, բայց վստահ է, որ այս տարի նշում է իր ծննդյան տարեդարձներից ամենաառանձնահատուկը: Հենց  այսօրվա տարեդարձն է, որ մինչև կյանքի վերջ հիշելու է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել