4  'մահացու" մթերքները ըստ հայազգի միլիոնատեր Դավիթ Յանի (տեսանյութ)

Aroxj.am-ը գրում է.

Հայազգի միլիոնատեր, ABBYY ընկերության հիմնադիր ու Lingvo թարգմանչական ծրագրի ստեղծող Դավիթ Յանը գիրք է գրել առողջ սննդի մասին: Գիրքը կոչվում է «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանականամ»:  Գրքում Դավիթ Յանը ներկայացնում է իր երկարամյա ուսումնասիրության արդյունքը, թե ինչը ինչի հետ է պետք ուտել ու ինչ պետք չէ  ուտել: Հայազգի միլիոնատերը խոստովանում է, որ իրեն հաջողվել է իր ընտանիքի անդամներին համոզել, որպեսզի սնվեն իր առաջարկած սննդակարգով ու չօգտագործեն, ըստ նրա,  չորս «մահացու» սննդատեսակներն ու մթերքները:  Նշենք, որ Դավիթ Յանը, ըստ Ֆորբս ամսագրի, համարվում է աշխարհի 10 ամենահարուստ մարդկանցից մեկը, ով իր միլիոնները կուտակել է զրոյից:  Դավիթ Յանի գրքի հիմքում ընկած են Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալները: Հենց այս կազմակերպության ուսումնասիրություններն են  Դավիթ Յանին ստիպել վերանայել իր և իր ընտանիքի սննդակարգը, որն էլ նա ներկայացնում է ընթերցողներին իր գրքում: Իսկ, թե որոնք են 4 «մահացու» մթերքները դիտեք տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել