1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը հաջորդ մրցաշրջանում կաշխատի այլ ակումբում` զբաղեցնելով գլխավոր մարզչի պաշտոնը: 

Սակայն Դեշամը չի հրապարակել Զիդանի ապագա ակումբի անվանումը:

«Հաջորդ մրցաշրջանում Զիդանը կաշխատի գլխավոր մարզչի պաշտոնում: Իհարկե, ես դեռ չեմ կարող ասել, թե որ թիմն է նա գլխավորելու: Չեմ կարծում, թե նա կաշխատի որևէ թույլ թիմում: Ժամանակին նա աչքի էր ընկնում նաև աշխարհի 1998 թվականի առաջնությանը մասնակցող խաղացողների շրջանում»,- ասել է Դեշամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել