Գիրություն. պատճառներ, կանխարգելիչ միջոցներ168.am-ը գրում է.

Բուժիչ նամակներ

Որոշակի հանգամանքների հետևանքով մարդը սկսում է գիրանալ, և հաճախ անհնար է լինում վերականգնել նորմալ քաշը։ Կարևոր է հաճախակի կշռվել և որոշել քաշին (P) համապատասխանող Կետլիի չափորոշիչը (K)։ K=P։(LxL), որտեղ L-ը մարդու հասակն է` չափված մետրով։ Նորմալ են համարվում K=20-25 արժեքները։ Ժամանակակից մարդկությունը օր օրի գիրանում է (K=25-30), իսկ որոշ երկրներում նկատվում է բնակչության ճարպակալման վտանգ (K-ն մեծ է 30-ից)։ ԱՄՆ-ի գիտնականները կարծում են, որ կա ճարպակալման համաճարակի վտանգ, նույնիսկ խոսք է գնում ճարպակալման հարուցիչ վիրուսի մասին։ Ենթադրվում է, որ նման իրավիճակի պատճառներն են վատ էկոլոգիան, գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը, սննդակարգի էներգետիկ արժեքի և ծախսվող էներգիայի անհամաչափությունը` ֆիզիկական ծանրաբեռնվածության սակավությունը։ Գիրությունը և հատկապես ճարպակալումը կարող են առաջանալ սթրեսների (վախ, խանդ, ագրեսիվ կեցվածք) և հորմոնալ խանգարումների պատճառով։ Կարող է նկատվել և հակառակը` ճարպակալման հետևանքով կարող խանգարվել կանանց դաշտանային պարբերությունը կամ տղամարդկանց սեռական ֆունկցիան, և կառաջանա անպտղություն։ Փոխկապակցված են շաքարային դիաբետ և վահանագեղձի հիվանդություններն ու գիրությունը (ճարպակալում)։ Վերոգրյալից հետևում է, որ քաշի աճը լուրջ պատճառ է բժշկի դիմելու համար, հնարավոր է, որ պահանջվի հոգեբանի, էնդրոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի կամ այլ մասնագետի օգնություն։ Կան դեպքեր, երբ նիհարեցնող սննդակարգ պահելը վտանգավոր է, օրինակ` աղջիկների սեռական հասունացման, կանանց կլիմաքսի շրջանում և այլն։ Հղիները և կերակրող մայրերը պետք է հետևեն բժշկի խորհրդին։

Օգտակար խորհուրդներ

Պարտադիր նախաճաշեք։ Սննդակարգի մոտ 30-35%-ը լրացրեք սպիտակուցներով, այդ դեպքում օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ճարպերի յուրացման համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել