1in.am-ը գրում է.

Դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում Ռուսաստանը չի կարող չեղյալ հայտարարել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերը: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին, որը այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում բանակցություններից հետո:

«Բավական սուր է մուտքի արտոնագրերի հարցը, քանի որ հայտնի է, որ 2008-ին Սաակաշվիլին սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Սակայն այժմ իրավիճակն այսպիսին է` դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում վրացի քաղաքացիների նկատմամբ արտոնագրային ռեժիմի բացակայությունը վաղաժամ է: Սակայն վերջին կես տարվա ընթացքում մենք զգալորենի ընդլայնել ենք այն մարդկանց ցուցակը, ովքեր ստանում են մուտքի արտոնագրեր»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել