Esem.am-ը գրում է.

Սցենարիստ Դիանա Գրիգորյանն այս օրերին Ֆրանսիայում է, որտեղ առաջին անգամ է: ESem.am-ի հետ զրույցում Դիանան մեծ ոգևորությամբ պատմեց տպավորությունների մասին: Նա հյուրընկալվել է իրեն շատ մտերիմ մի ընտանիքի, որի անդամներն ամեն բան արել են Դիանայի օրերը հետաքրքիր և հագեցած կազմակերպելու համար, և նա ոչ մի օր ուղղակի չի անցկացրել:

«Երբ նստեցինք նավ, նավապետի հետ սկսեցինք խոսել, իմացավ, որ ես Հայաստանից եմ, ասաց, որ շատ է սիրում «Մայրիկ» ֆիլմը, ինքն իրեն ամուր մարդ է համարում, սակայն այդ ֆիլմը դիտելիս լացել է և սկսել ատել թուրքին: Ինձ համար դա շատ հուզիչ էր»,- նշեց Դիանան և ընդգծեց, որ շատ է տպավորվել դրանով: Դիանայի խոսքով` Իֆ ամրոցը ևս շատ խորհրդավոր ու հրաշալի էր: 

«Փարիզում Էյֆելյան աշտարակը գերեց ինձ իր խորհրդավորությամբ, բայց երբ մտա Լուվր բոլորովին այլ տպավորություններ էին: Սկսած բույրից ամեն ինչ շատ տրամադրող էր: Անկախ քեզնից հուզվում ես: Ես մանկան պես թռչկոտում էի, երկար նայում էի նկարները,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում ամեն ինչ կա, բայց Լուվր չունենք: -Ես նախապես համակարգչով նայել և ընտրել էի, թե որտեղ կլինեմ, քանի որ ամեն տեղ չէի հասցնի լինել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել