Հեռուստալեզու. Հայոց ոսկեղենի՞կ, թե՞ պիժոնալեզուArmnewsTV.am-ը գրում է.

Լեզվաբանները Աճառյանի հարկի տակ` նրա անունը կրող Լեզվի պետական ինստիտուտում, նրա նկարի մոտ ու նրա սկզբունքերին հավատարիմ որոշել են լեզվի հարցը լուրջ դնել հեռուսատեսության առաջ: Ինչ կմտածեր Աճառյանը, եթե լսեր ժամանակակից հեռուստատեսության լեզուն` լեզվաբանները բարձրաձայն ամաչում են ասել: Հոգնակի-եզակի, ածական-գոյական, ամբողջը խառնել են իրար զայրանում են լեզվաբանները: Այդ ո՞ւմ են զարմացնում ժարգոնով և օտարածին բառերով հռետորական հարց են տալիս լեզվի գիտակները: Լեզուն հայերեն չէ, լեզվի կիրառողները հայախոս չեն: Իսկ ուր մնաց պատասխանատվությունը: Արտասանությունն ու շեշտադրումները զայրացնում են լեզվաբանին: Ամերիկացի՞ եք, թե՞ անգլերեն եք խոսում: Հարցը դարձյալ հռետորական է: Լեզվաբանները պնդում են հեռուստաեթերի մի մասը անգրագիտություն է, մյուսը` օտարաբանություն, երրորդը` գողականություն: Մտել են եթեր դուրս չեն գալիս, ժամանակակից երևալու համար էլ ձեռքերը գրպանն են դնում` պիժոնություն է, կասեին ԽՍՀՄ-ում:
Ասացին, խոսեցին լիցքաթափվեցին: Հետո բարեկամաբար ձեռք մեկնեցին. պատրաստ են բոլոր հեռուստալրագրողներին անվճար խորհուրդներ տալ և սեմինարիներ անցկացնել: Առաջիկայում էլ կհրապարակեն ուղեցույց` սխալների ուղղման համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել