Ռիչարդ Գիրագոսյան. Բրյուսելը ՀՀ-ի ազգային պլատֆորմին ավելի մեծ ուշադրություն կդարձնիPanorama.am-ը գրում է.

«Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և Վրաստանը դիտարկվել են որպես ՌԴ-ի կողմից ճնշված երկրներ»,-այսօր Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովի ընթացքում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ԱլԳ երկրները ՌԴ-ի ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն չի ցանկանում վերջնականապես ձեռք քաշել ՀՀ-ից և հայ ժողովրդից:

«Բրյուսելը Հայաստանի ազգային պլատֆորմին այժմ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու, քան մինչև սեպտեմբերի 3-ն էր»,-նշեց Ռ.Գիրագոսյանը:

Նրա խոսքերով, այժմ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ոչ թե երկկողմ հարթությունում են զարգանում, այլ եռակողմ՝ՀՀ-ԵՄ-քաղաքացիական հասարակության:

Համաժողովի մեկ այլ մասնակից «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանըանդրադառնալով «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակման մասին ՔՖՀ Հայաստանի ազգային պլատֆորմի ապրիլի 7-ի հայտարարությանը նշեց, որ այսօր ՀՀ-ի հասարակությունը ուկրաինական իրադարձությունների մասին տեղեկությունները ստանում է բացառապես ռուսական լրատվամիջոցներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել