Չեմ հասկանում, էս ինչ վայրահաչ ա կանգնած ֆեյսբուքում «Վարդան Պետրոսյանը մեղավոր ա, մեղավոր չի, մեկը Վարդանին սպառնացել ա, Վարդանն ուզում ա ինքը լինի մեռնողների փոխարեն, անպայման դատեք Վարդանին, ինչ կապ ունի, որ սիրված դերասան ա»... ինչպես միշտ հայկական մեդիան իր անելիքն անում ա, համ խանգարում ա հետաքննությանը, համ ամեն ինչ անում ա, որ կրքերն ավելի թեժանան (թե չէ մահացած տղայի մոր սպառնալիքները չէին տարածի)... Ոչ ոք չի ասում, որ Վարդանը պիտի խուսափի պատասխանատվությունից, բայց դա ֆեյսբուքում սարքել քննարկման նյութ, ավելի լարել ու սրել ամեն ինչ, մեղմ ասած բարոյական չի... Մեր լրագրողները թքած ունեն թե մահացած էրեխեքի հիշատակի վրա, թե նրանց հարազատների վշտի, թե Վարդանի առողջության...
Սթափվեք մի հատ, դեռ կյանք չմտած էրեխեք են մահացել, էդ աստիճանի հետաքրքիր չե՞ն ձեզ մարդկային զգացողությունները... 
Ու մի բան էլ, էդ ո՞նց ա լինում, որ ամիսներ առաջ Մոսկվայում 18 մարդկային կյանք խլած վթարի ենթադրյալ մեղավորին քիչ էր մնում Ազգային հերոսի կոչում տաք, իսկ Վարդանին արդեն մարդասպան ու հանցագործ եք սարքել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել