Պատմական գիտությունների թեկնածու

Ֆուտբոլը ունի դարերի պատմություն: Ըստ պատմաբանների` ֆուտբոլ խաղացել են Ք. ա. 2500 թվականից։ Աառաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է Ք. ա. 180 թվականով։ Մասնագետներից շատերն այն կարծիքի են, որ ֆուտբոլը հին հռոմեական ծագում ունի և տարածվել է Կեսարի լեգիոնների կողմից: Իտալիայում պահպանվել է միջնադարյան «Կալ չիե» խաղը, որը, շատ նման է այսօրվա ֆուտբոլին: Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները: Սակայն ֆուտբոլի հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան, որտեղ մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Իսկ ֆուտբոլային առաջին ակումբը եղել է Շեֆիլդ Յունայթեդը, որը հիմնվել է 1855 թվականին: 1904 թ. հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան: Իսկ 1930 թվականից սկսվել է անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել