Մի գեղեցիկ օր Թեղուտի հանքի շահագործման կողմնակիցները կբացեն իրենց տան խմելու ջրի ծորակն ու այնտեղից պոչամբարի միջի կանաչադեղնավուն թունազանգված կհոսի:
Եվս մի գեղեցիկ օր նրանք կմտնեն լողանալու ու ցնցուղից բրոնզագույն ծանր մետաղներ կհոսեն բարակ շիթերով ու էնքան ծանր կլինեն, որ կոպերը չեն կարողանա բարձրացնել:
Կգնան կնստեն զուգարանակոնքին, որ կղանքեն, բայց կշրջվեն ու զուգարանակոնքի մեջ բլթբլթացող գարշահոտ թունազանգված կտեսնեն:
Վերջում նրանք կփոշմանեն իրենց ասածների ու արածների համար, կփորձեն լաց լինել, բայց արցունքների տեղը դեղնականաչավուն թարախ կհոսի:
...Ու իրանց՝ ի ծնե հիվանդ սերունդը, տարիներ հետո, կուզենա գնալ բնության մեջ քայլել, անտառում վրանում գիշերել, մաքուր օդ շնչել, բայց ավաղ անտառ մնացած չի լինի, ամբողջը մեռած անապատ կլինի, որտեղ ոչինչ չի աճի ու նրանք կթքեն իրենց պապերի հիշատակի վրա, որովհետև պապերը լափել են ամենը, կարճամիտ ու տհաս են եղել ու չեն մտածել էգուցչէմյուսօրվա մասին...

Հ.Գ. Յոժից խորը վիրավորված և պատիվ պահանջող ռազմահայրենասեր լոռեցիներ, գնացեք ձեր անտառը պահանջեք, որովհետև վալեքս-մալեքս էսօր կան վաղը չկան, իսկ անտառը ձեզ հա կպահի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել