Պատմական գիտությունների թեկնածու

Երևան քաղաքի տարածքում առաջին բնակավայրերը գոյություն են ունեցել դեռևս 6000 տարի առաջ:
Ք. ա. 4-րդ հազարամյակում առաջացել է Շենգավիթը:
Ք. ա. 3-րդ հազարամյակում առաջացել է Մուխաննաթ-Թափայի վաղ բրոնզեդարյան բնակատեղին, որը գտնվում է ներկայիս Արեշ թաղամասի տարածում:
Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսին առաջացել է Ծիծեռնակաբերդի բրոնզեդարյան բնակատեղին:
Ք. ա. 13-րդ դարում առաջացել է մինչուրարտական բնակատեղի Կարմիր բլուրում:
Ք. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի առաջինը կառուցեց Էրեբունի ամրոց-քաղաքը: Այսպիսով, Երևանը հանդիսանում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը ունի հազարամյակների պատմություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել