Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը հավակնում է դառնալ ֆուտբոլային Իլհամ Ալիև: Դե եթե Ադրբեջանն Իլհամ Ալիևի գլխավորությամբ դարձել է հանդուրժողականության, ժողովրդավարության կենտրոն, որը կարող է օրինակ հանդիսանալ մնացյալ աշխարհի համար, ապա Պենևի ղեկավարած հավաքականը այնքան է կատարելագործվել, որ պատրաստ է 9 կամ 10 հոգով խաղալ իր բոլոր մրցակիցների դեմ ու ֆուտբոլի պատմության մեջ անհաղթահարելի օրինակ դառնալ:

Հարգելի Պենև, հասկացանք որ լավ մարզիչ եք և շատ նեղված եք, բայց այսօրվա Ձեր հարց ու պատասխանով ցույց եք տալիս, որ տառապում եք մեծամտության բարդույթով ու կտրվել եք իրականությունից: Կամ էլ ուզում եք հետևել Ալիևին՝ միայն այն տարբերությամբ, որ նա վերընտրվեց ու պահպանեց իր իշխանությունը, իսկ դուք խնդիր ունեք պահպանելու Ձեր իշխանությունը հավաքականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել