Երկրագունդը արագ է պտտվում: Սերունդները մեծ-մեծ քայլերով են առաջ գնում, դեմոկրատական երկրների թիվը`շատանում: Արևմտյան երկրների կանանց կողմից գլուխ բարձրացվող ֆեմինիզմի վերաբերյալ կոչերը օրեցօր ավելի ու ավելի են տարածվում և ազդում 21-րդ դարի քաղաքակրթության վրա:
Սակայն մինչ եվրոպացի կանայք պահանջում են իրավունքների հավասարեցում, ազատություն, երկրագնդի մյուս`արևելյան հատվածում, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետությունում, կանանց խոսքի, մտքի, խղճի ազատությունը արյան գին կարող է արժենալ:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Սաքինե Մուhամադի Աշտիանիին ամուսնու կողմից մեղադրանք էր ներկայացված իրեն դավաճանելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատական կառույցը կնոջը մահապատիժ էր սահմանել քարկոծելու միջոցով, իսկ դա Իրանում արվում է մասնավորապես հետևյալ կերպ. կնոջը նետում են փոսը, հողով ծածկում նրա մարմինը բացի գլխից և ծանրակշիռ քարերով հարվածում նրան:
Արևմտյան երկրներում, այդ թվում`ԱՄՆ-ում, մեծ աղմուկ բարձրացվեց և բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության դեմ, որի շնորհիվ մահապատիժը մի կերպ կանխվեց:
Սակայն Սաքինե Մուխամադի Աշտինաիի դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը Իրանում: Բազմաթիվ կանայք են կտտանքների ենթարկվել զուտ նրա համար, որ ցանկացել են գրաճանաչ դառնալ, սովորել, խոսքի, մտքի, խղճի ազատության իրավունք ձեռք բերել:
Առաջին իրանցի կինը Թահերեն էր, ով կարծրացած բարքերով ապրող հասարակության առջև դեն նետեց իր գլխաշորը հրապարակայնորեն`փորձելով ըմբոստանալ , ինչի համար էլ  ենթարկվեց մահապատժի:
Նուն ճակատագրական վախճանին են արժանանում բոլոր Թեհերեյի հետևորդները:
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Հոմեյնին նոր մեթոդներ է սահմանել կանանց ծեծելու վերաբերյալ. թե ինչպես կարելի է կանանց ծեծել <<հարգանքով>>: Ըստ նրա`կանանց նկատմամբ բռնություն կիրառելու հիմնական նպատակը նրանց դաստիարակելն է: Սակայն կան ծեծելու հատուկ կանոններ, որ իսլամի հետևորդները պետք է կիրառեն: Օրինակ, հարվածները չպետք է գերազանցեն 10-ը: Պետք է աչքերի, գլխի վնասվածքներ չստանա կինը:
Նա նաև նշում է, որ գոյություն ունի հարվածելու <<քաղաքավարության կանոնները>>, որոնցից են, օրինակ, դաստիարակելու նպատակով հարվածի ժամանակ չպետք է ձեռքը շատ բարձրացնել, նախընտրելի է հարվածները սկսել կրծքավանդակից կամ հարվածել ոչ շատ ծանր գավազանով: Սակայն, ինչպես նշում է Իրանի Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդը, կնոջ վրա ձեռք բարձրացնելը միայն ծայրահեղ դեպքերում է թույլատրվում:
Իսկ Իրանում ծայրահեղ դեպքերի զոհ դառնալու վտանգը  հետևում է կանանց յուրաքանչյուր ակնթարթ: Կանայք ապրում են վախի, ստրկության զգացումով:
2008 թ. ռեժիսոր Սայրուս Նաուրաստեհի նկարահանած << Քարկոծվածը>> ֆիլմը առաջի անգամ ցուցադրվել է Տորոնտոյում: Այն պատմում է մի Իրանցի կնոջ մասին, ով ամուսնու դավադրությամբ մահապատժի է ենթարկվում: Ամուսինը  նենգաբար ստել էր, թե կինն իրեն դավաճանել է: Ունենալով չափից դուրս սահմանափակ իրավունքներ` գլխավոր հերոսուհին մահապատժի է ենթարկվում. նրան քարկոծում են: Այս ֆիլմը արգելված է ցուցադրել Իրանի Իսլամական Հանրապետությունում:
1970-ական թվականների Իսլամական հեղափոխությունը նպաստեց նրան, որ այսօր կանայք արդեն ունեն սովորելու հնարավորություն, սակայն տղաներին ու աղջիկներին անհնար է տեսնել միասին`նստած նույն  դպրոցական նստարանին:
Բանն այն է, որ դրան նրանք հասել են հսկայական արգելքների ու դժվարությունների միջոցով:
Իսլամական հեղափոխության նպատակը գենդերային քաղաքականության վերանայումն էր: Կանայք մեծ ցույցեր ու բողոքի ակցիաներ էին կազմակերպում`ընդդեմ շահի, ընդդեմ երկրում իշխող նահապետական բարքերի:
Նրանք գտնում էին, որ իրենց տեղն ու դերը միայն տունը կամ խոհանոցը չէ: Նրանք էլ են սոցիալական անձիք և իրավունք ունեն պայքարելու իրենց իրավունքների համար:
Իրանում հեղափոխությունից մինչ օրս այնքան էլ շատ բան չի փոխվել:
ՀՀ քաղաքացի  19-ամյա Սարգիսը առիթ է ունեցել շրջագայելու զազնազան երկրներով, ինչպես նաև մուսուլմանական մի շարք երկրներում է եղել: Սակայն նշում է, որ ավելի փակ երկիր, քան Իրանի Իսլամական Հանրապետությունն է, նա իր շրջագայության ընթացքւմ չի տեսել: Զարմացած է, որ լինելով երկրում, քայլելով նրա փողոցներով,տեսնելով ու լսելով մարդկանց` միևնուն է,  անհնար է ճանաչել այդ երկիրը:
Հարցին, թե ինչպես է նա գնահատում Իրանի Իսլամական Հանրապետությունում կանանց կարգավիճակը, նա նշում է. <<Իսկ հնարավո՞ր էր որևէ բան պարզել. նրանք չեն խոսում, լուռ են: Նունիսկ երբ փողոցների հասցեներն էի հարցնում, չէին պատասխանում>>:
Այն կանայք, ովքեր պատրաստվում են Իրան մեկնելու համար անցագիր ստանալ, պետք է անպայման գլխաշորով նկարվեն`անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից: Նաև Իրանի կանանց կենսակերպով պետք է ապրեն բոլոր նրանք, ովքեր թեկուզ մի քանի օրով գործուղմամբ ժամանել են Իրան:
 Որպես ընտանիքի անդամներ` Իրանի կանայք հարգված են ու սիրված: Նրանց պարզապես չի թույլատրվում ազատորեն օգտվել այն իրավունքներից, առանց որի իր առօրյան չի պատկերացնում Եվրոպայի կինը:
Արևելագետ Լիլիթ Սաֆրասթյանն իր դասախոսություններից մեկի ժամանակ նշում է, որ
Իրանի կանայք բավականին ըմբոտ են և պատրաստ են ամեն ինչի` պաշտպանելու իրենց իրավունքները:
Շատերի կարծիքով կանանց հանդեպ բռնության  ու իրավունքների սահմանափակման հիմքում ղուրանի ուսմունքն է: Պարզվում է, որ ղուրանի ազդեցությունը այնքան մեծ չէ, որքան ազգային ավանդույթները, որոնք ժառանգաբար անցնում են սերնդե սերունդ:
Այս դեպքում անհայտ է, թե սերունդների`իրավունքների համար պայքարող քանի՞ գլխաշորորեր են թաթախվել արյան մեջ:
Իրանում այսօր << դաստիարակող բռնությունը>> այդպես էլ չի դադարում: Առարկային հավասարեցված կինը դարձյալ երազում է մի փոքր ազատ ապրելու մասին. չէ՞ որ նա ունի իրավունքներ, պարզապես զրկված է դրանք ազատորեն կիրառելուց:

Անի Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել