we like nonsenseՄանկասայլակը երիտասարդ մայրիկի անփոխարինելի և ամենօրյա օգտագործման իր է, որը պետք է գալու փոքրիկի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Եվ քանի որ այն այդքան հաճախակի է օգտագործվում, բայց երբեմն անհամեմատ էժան է, այն պետք է ընտրել ճիշտ:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ մանկասայլակ, երբ խանութները ու կայքերը լի են տարբեր ձևի, բրենդի, գույնի և ֆունկցիաների մոդելներով: Ինչպե՞ս չսխալվել:

Ամեն ինչ շատ հեշտ է` մանկասայլակ ընտրելիս պետք է հիշել ներքոնշյալ 10 կետերը:

1. Քաշ

Ցանկալի է ընտրել թեթև մանկասայլակ, որը հարմար կլինի բարձրացնել և տեղափոխել:

2. Շարժունակություն

Մանկասայլակ ընտրելիս համոզվեք, որ այն հեշտ է տեղաշարժվում, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է թեքվում և արդյոք հնարավոր է այն մեկ ձեռքով ղեկավարել:

3. Զամբյուղի տարողունակություն

Դա կախված է նրանից, թե որքան հաճախ եք այն օգտագործելու: Եթե մանկասայլակն ամեն օր եք օգտագործելու երկար զբոսանքների ժամանակ, ընտրեք տարողունակ զամբյուղ: Իսկ եթե չեք պատրաստվում երկար զբոսանքներ իրականացնել, մեծ զամբյուղը ձեզ պետք չի:

4. Կոկիկություն հավաքված վիճակում

Եթե հաճախ եք ճանապարհորդում, ապա ձեզ պետք կգա մանկասայլակ, որ փակվելիս մեծ տարածք չի զբաղեցնում: Կոկիկությունը կարևոր է նաև, եթե պատրաստվում եք սայլակը տեղափոխել մեքենայի բեռնախցիկում:

5. Անվտանգություն

Համոզվեք, որ սալյակը պահպանում է հավասարակշռությունը, անգամ եթե դրանից կախված են պայուսակներ և ծանր տոպրակներ: Մանկասայլակի անվտանգության գոտիները պակաս կարևոր չեն. պետք է ընտրել հինգկետանի գոտով մանկասայլակ, որն ամրացվում է փոքրիկի ուսին մոտ: Նման գոտիները շատ հարմար են, եթե փոքրիկը երկար ժամանակ է անցկացնում մանկասայլակում:

Photography Techniques: 40 Baby Portrait Design Using Props6. Թեթև քաշային սայլակներ

Սրանք ժամանակի ընթացքում առաջ են անցել ավանդական ծանր մանկասայլակներից: Դրանք ունեն ծանր սայլակների գրեթե բոլոր ֆունկցիաները, բայց մոտ 8 կգ-ով թեթև են:

7. Բռնակներ և անիվներ

Մանկասայլակ գնելուց առաջ անպայման փորձեք այն. կարևոր է, որպեսզի բռնակները հարմար լինեն: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են շարժվում անիվները, երբ հանդիպում եք անկյունների: Կարևոր է, որ անիվները չդիպչեն ոտքերին քայլելու ընթացքում:

8. Հավելյալ աքսեսուարներ

Գրեթե բոլոր մանկասայլակներն ունեն մանկական իրերը, ուտելիքը, շշերը, խաղալիքներն ու մանկական հագուստը պահելու համար զամբյուղ: Եթե այն ձեզ անհրաժեշտ չէ, պետք չէ հավելյալ գումար ծախսել:

9. Հեշտ մաքրվող պաստառ

Ավելի լավ է գտնել հեշտ լվացվող և մաքրվող պաստառով մանկասայլակ:

10. Գին

Ընտրեք ձեր ֆինանսական հնարավորություններին համապատասխան մանկասայլակ: Նախընտրությունը տվեք ամուր մոդելներին, որոնք հետագայում կօգտագործվեն ձեր կամ ձեր բարեկամների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել