Բավական երկար ժամանակ է մտածում եմ այս ուղղությամբ.
Հայկական ֆուտբոլի զարգացման համար պետք է միացնել երկու պետությունների առաջնությունները, իսկ երկրորդ պետությունը, ըստ երևույթին, կլինի կամ Վրաստանը կամ Իրանը: Ոչմեկ չի վիճարկի այն փաստը, որ երբ հայկական ակումբը կխաղա վրացականի կամ պարսկականի դեմ, ազգովի կերկրպագենք, առաջի տեղի համար պայքարող թիմը կունենա ոչ պակաս աջակցություն քան ազգային հավաքականը:
Այս տարբերակով կունենանք զարգացած ակումբային երկրպագուներ, կավելանա հաճախելիությունը մարզադաշտեր, կվաճառվեն տարեկան աբոնեմենտներ, թիմերը գումար կունենան զարգանալու համար:
Իվերջո ավելի հեշտ կլինի պահել մեկ տասնայկի փոխարեն 4-5 հայկական ակումբ: Իսկ ակումբների զարգացումը կնպաստի նաև ազգային հավաքականի զարգացման:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել