Ցանկացած հասարակությունում ուսուցչի կարեւորության մասին գրել եմ մի անգամ: Տես՝ Հասարակ ուսուցիչը որպես ռազմավարական արժեք : Վերջին ընտրությունները նորից ստիպեցին անդրադառնալ այդ թեմային:

Երկրորդ համաշխարհային պատերազմում Նորվեգիան չեզոքություն էր հայտարարել, սակայն 1940 թ. ապրիլի 9-ին գերմանական բանակը նվաճվեց երկիրը: Նույն թվականի աշնանը ֆաշիստական իշխանությունները նորվեգական ուսուչիցների առաջ պահանջ դրեցին՝ անդամակցել Նացիստական ուսուցչական կազմակերպությանը:

Նորվեգիայի 14 հազար ուսուցիչներից 12 հազարը հրաժարվեցին քաղաքականացվել եւ բացահայտ կերպով ընդվզեցին այդ պահանջի դեմ: Ի նշան բողոքի նրանք հայտարարեցին Ուսուցիչների ընկերակցությունից դուրս գալու որոշման մասին: 1942թ. մարտ-ապրիլին մոտ 1,1 հազար ուսուցիչներ ձեռբակալվեցին եւ աքսորվեցին երկրի տարբեր վայրերում ստեղծված աշխատանքային ճամբարներ: 500 հոգի ուղարկվեցին հարկադիր աշխատանքների՝ ճանապարհներ կառուցելու Կիրկենես բնակավայրում:

«Կիրկենեսյան ուսուցիչ» բառակապակցությունը դարձավ Նորվեգիայում սկզբունքայնության եւ ուսուչցի բարձր պաշտունին հավատարիմ մնալու խորհրդանիշ: Տեղի բնակիչները հնարավոր օգնությունն ու բարոյական աջակցությունը ցույց տվեցին ծանր աշխատանքների քշված մանկավարժներին: Կյանքի սարսափելի պայմանների եւ ուտելիքի պակասի պարագայում նույնիսկ նրանք դիմագրավեցին եւ աքսորի տարիներին մահացավ միայն մեկ «կիրկենեսյան ուսուցիչ»: Մի քանի տարի հետո Նորվեգիայի կառավարության կրթության բաժանմունքը հարկադրված էր հայտարարել Ուսուցիչների ընկերակցության ապաքաղաքական կարգավիճակի վերականգման մասին եւ աքսորյալների մեծ մասը տուն վերադարձան իրենց տները:

Կիրկենեսյան ուսուցիչներին միշտ հիշում եմ, երբ պատմում են հայաստանյան ընտրությունների ժամանակ իշխանությունների հանրահավաքներին «քշվող» հայաստանյան մանկավարժներին:

շարունակություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել