Ուրեմն եկեք մի բան հասկանանք․․ հերիք չի՞ տունիկ, տունիկ խաղանք մի փոքր, մի բուռ տարածքում մի բուռ ժողովուրդ ենք, ուր չե՞նք կարողանում ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

մեկը տերտեր է խաղում, մեկը նախագահ է խաղում, մեկը դատավոր ու դատախազ, ոստիկան, մեկ էլն էլ/ Հովհ․Թումանյան/ հառաչանք ու պաղատանք է անում նախարարին, քաղաքապետին ու մարզպետին․․․․ անուններ է` որ ունենք․․․ մարդ են դատում, մարդ են նստեցնում․․․ մարդու են ներում․․․ մի երկու կոպեկ, որ ձեռքներն են գցում, հենց գիտեն աշխարհքը վերցրեցին ձեռքների՞ն. ով վերցրած է եղել, ու՞ր է տարել, ով վերցրած է, ի՞նչ հալի է... էս խաղին պետք է վերջ տալ․․․ կարգին մարդիկ ենք, եկեք մարդավայել, առանց մեյմունության իրար գլուխ չհարդուկենք․․ էդ ե՞րբ է եղել, որ գողը հարգի լինի, էդ ե՞րբ է եղել, որ սուփրի վրայիցը, ջեբիցը, փեշի տակիցը թռցնողը հարգի լինի․․․ ականջը կանչի Պեպոյի․․․․ «բա բարաթի հարցը վու՞նց ի լինելու․․ բա ամեն ինչ մինակ բարաթով / սահմանադրության/ ի լինելու, բա մարդկություն ասածը վերացիլ ի՞, այ Ձեր զահլեն գնա, հա․․ որ մեր զահլեն տարել եք, հա․․ բա Ձեր զահլեն ձեզանից չի գնացե՞լ դեռ

ՄԵՐԸ ԳՆԱՑԵԼ Է, ՄԵՐ ԶԱՀԼԵՆ ՁԵԶԱՆԻՑ ԳՆԱՑԵԼ Է․․․ հաստատ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել