04.10. 2013թ. ք. Երևան
ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը, հանդիսանալով հայաստանյան շուկայում ամենամեծ մեդիամիավորումը, չափազանց բարձր է գնահատում և խիստ կարևորում սոցիալական ծրագրերի իրականացումը: Ընկերությունը, գիտակցելով իր պատասխանատվությունը աշխարհասփյուռ հայության հայրենիքում հաստատվելու գործում, սկսում է նոր սոցիալական ծրագիր՝ ուղղված վերջին տարիներին Սիրիայից հայրենիք վերադարձած սիրիահայերին, ովքեր ցանկանում են հաստատվել իրենց հայրենիքում և կայանալ գործարար աշխարհում: Մենք մեծ սիրով, պատրաստակամությամբ և անվճար պատրաստ ենք տրամադրել ինֆորմացիոն աջակցություն մեր բոլոր մեդիա ռեսուրսներով՝ PR օժանդակություն, խնդիրների լուսաբանում, նոր բիզնեսի առաջխաղացման օժանդակություն, ինտերնետային ներկայություն և տպագիր հոդված:

Սա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիր է, որը կծառայի որպես արդյունավետ միջոց՝ ուղղված ազգապահման կարևորագույն գործին: 

Կոնտակտային անձ: Շուշան Ավագիմյան, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի Մարքեթինգի և ՀԿ բաժնի ղեկավար
Կոնտակտային հեռախոսահամար՝ 36 93 44

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել