Հոկտեմբերի 5-ին ժամը 19։55 Փարիզից Երևան չվերթի ինքնաթիռով Զարուհի Փոստանջյանի ժամանման հետ կապված "դիմավորում-միջոցառում են" նախատեսում կազմակերպել։ 
Կապված հնարավոր միջադեպերի հետ․
1․ դիմում եմ ՀՀ ոստիկանության ծառայությանը, ապահովելու ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, նրան դիմավարող մտերիմների, հարազատների անվտանգությունը , և հնարավոր միջադեպերի կանխարգելումը․հասարակական կարգի պահպանումը-ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում, և պարտավոր է կատարել օրենքով սահմանված իր լիազորությունները․
2․ Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին դիմում եմ խնդրանքով ներկա լինել Զ․Փոստանջյանի օդանավակայանում գտնվելու ընթացքում հնարավոր իրադարձությունների լուսաբանման, արձանագրման նպատակով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել