Տեսնես բացի Վրաստանից կա՞ մեկ այլ բազմազգ երկիր, որտեղ պետական լեզուն վատ իմանալու պատճառով տուգանվի, այն էլ բավական խոշոր գումար:Նախագահական ընտրությունների նախաշեմին վրաց հասարակության մեջ ռեյտինգ ե՞ն հավաքում, թե՞ իսկապես որոշել են , որ բոլոր հաստատություններում, օրինակ Ջավախքի բոլոր հաստատություններում վրացիներ պետք է աշխատեն կամ, հիմնարկների բոլոր կաբինետներում պետք է հնչի միմիայն վրացերենը:

Թ՞ե որոշել եք, որ երկու հայ իրար հետ պետք է խոսեն վրացերեն, տո այ...... Խոստացել էին, որ վրացերեն սովորելու համար ժամանակ ու ռեսուրսներ են տրամադրվելու. ու հանկարծ էդպես, միանգամից՝ լեզուն չգիտես՝ մուծվիր: Էնպիսի տպավորություն է, որ, երբ օրինակ Ջավախքում հանդարտ է,հուզումներ չկան, բողոքի միջոցառումներ չկան՝ Վրաստանի պետական իշխանության որոշ կառույցներ կամ անհատներ նեղվում են դրանից, ու փորձում են ինչ-որ կերպ լարվածություն առաջացնել:Հուսով ենք՝ Վրաստանի քաղաքական էլիտայի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ նման օրենքի կիրառումը հակաժողովրդավարական է, ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները և չի բխում Վրաստանի շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել