Արևմուտքում յուրաքանչյուր ընտրությունից հետո տեղի է ունենում կուսակցական վերնախավի «թարմացում»:
Մենք անխուսափելիորեն մտնում ենք նախընտրական շրջանի հորձանուտ և իրական, կենսական նշանակության խնդիրներից տեղափոխվում վերացական և նեղ կուսակցական լուրերի դաշտ: Օրինակ՝ վերջին օրերին ակտիվ են մեծամասնական-համամասնական ընտրակարգի շուրջ վեճերը կամ կուսակցական ցուցակներում ընդգրկվող անձանց անունների շուրջ վարկածները: Այս ամենը ստիպում է մտորել էլիտաների շրջապտույտի և քաղաքական համակարգի սերնդափոխության ավելի խորքային հրամայականների շուրջ:

Վերնախավերի շրջապտույտ

19-րդ դարի վերջի իտալացի սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետոն (1848-1923) քաղաքագիտություն ներմուծեց «էլիտա» եզրը՝ հասարակությանը բաժանելով կառավարողների (էլիտա) և կառավարվողների: «Էլիտաները ծագում են ստորին շերտերից և պայքարի արդյունքում զբաղեցնում ավելի բարձր շերտեր, ծաղկունք ապրում, ապա այլակերպվում (բացասական իմաստով)՝ ըստ պատմության ունիվերսալ կանոնների»,– գրում է նա և առաջարկում սոցիալական զարգացումը բացատրող «Էլիտաների շրջապտույտի» տեսությունը: Ըստ Պարետոյի՝ կան երկու տեսակի էլիտաներ: «Առյուծներին» բնորոշ է կառավարման ուժային մեթոդների կիրառումը, պահպանողականությունը: «Աղվեսները» նախընտրում են իրենց իշխանությունը պահպանել քարոզչությամբ, նրանք քաղաքական-ֆինանսական կոմբինացիաների, խորամանկության վարպետներ են: Նրանց կառավարումն արդյունավետ է, երբ անհրաժեշտ են նորարարների, դիվանագետների հմտություններ, սակայն «աղվեսներն» ընդունակ չեն բռնության, նույնիսկ երբ այն անհրաժեշտ է: Այդ դեպքում «աղվեսներին» փոխարինելու է գալիս «առյուծների» էլիտան, որը պատրաստ է գործել վճռական կերպով:

Պարետոն պատմությունը բնութագրում է իբրև «Էլիտաների գերեզմանատուն»: Փոքրամասնության մի խումբ պայքարում է, գալիս իշխանության, օգտվում է իշխանությունից, անկում է ապրում և փոխարինվում մեկ այլ խմբով: Իսկ էլիտայի մշտական փոփոխությունը և շրջապտույտն անհրաժեշտ է զարգացման համար, քանի որ նախկին էլիտաները կորցնում են այն էներգիան, որը նրանց օգնել է հասնել հաջողության:

Սերնդափոխություն

Բացի սոցիալական շահերի ներկայացումից, ծրագրային դրույթների մշակումից, հասարակական կարծիքի ձևավորումից, իշխանության համար պայքարից՝ ցանկացած քաղաքական կուսակցության գործառույթներից է նաև քաղաքական կադրերի պատրաստումն ու ներգրավումը քաղաքականություն:

Արևմուտքում յուրաքանչյուր ընտրությունից հետո տեղի է ունենում կուսակցական վերնախավի «թարմացում»: Նույնիսկ ամենաազդեցիկ քաղաքական գործիչները, անկախ իրենց հեղինակությունից, հեռանում են ասպարեզից՝ ճանապարհ տալով սեփական քաղաքական թիմի նոր անդամներին: Հաղթող կուսակցություններում այդ գործընթացը, բնականաբար, ավելի մեղմ ձևով է ընթանում, քան պարտված կուսակցության մոտ, սակայն հաջորդ ընտրություններին ընդառաջ՝ Արևմուտքում անհնար է տեսնել գրեթե անփոփոխ քաղաքական թիմ:

Հայաստանում այդպես չէ. նույն մարդիկ...

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել