528214_634121523284883_2099251058_nՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության նպատակով երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած փակ, գաղտնի քվերակությանը հաջորդած դեպքերն իրոք զավեշտալի են: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական քվեաթերթիկի բջջային նկարահանումը և հանրայնացումը ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունը վերածեց յուրօրինակ հաշվետվության, որը, կարծես, նպատակ ուներ ոչ այնքան նկարողի ազնվությունը փաստելը, որքան այլոց դիմակները պատռելը: Բայց սա հարցի միայն մեկ կողմն է: Եթե հաշվի առնենք նաև այն, որ հայաստանյան հասարակությանը հայտնի են ՀՀ ԱԺ պատգամավորներից շատերի ով լինելը կամ դիմակները, ապա ստացվում է, որ Ն. Փաշինյանի գործողությունները անիմաստ էին և, ցավոք, բխում էին "խորհրդարանա-բակային" տղայականության տրամաբանությունից: Ավելին, արդար ընտրությունների համար պայքարող և իսկապես ինտելեկտուալ Ն. Փաշինյանը պետք է նաև հասկանար, որ իր վարքը կարող է չհասկացված մնալ և, ըստ այդմ, վատ օրինակ հանդիսանալ ապագա ընտրողի համար, քանի որ քվեաթերթիկ նկարելը և դրանով "հաշվետու" լինելը կարող է պարարտ հող դառնալ ընտրակեղծիքների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել