Արա դէ մարդիկ տես ինչպէս են պայքարում իրենց ազգային արժէքների համար իսկ արդյո՞ք մէնք ունենք՝ գործող գիտութեան նախարարութիւն կամ ազգային ակադեմիա, թե՞ դրանք պարզապէս հուշարձաններ են եւ նրանց պահպանման համար՝ առանց այդ էլ ծակ բյուջեից գումարներ են հատկացվում, որ չկորեն իսպառ: Այստէղից մեկ եզրակացութիւն, որ մեր իշխանիկները ստրուկ են, չունեն ազգային մտածելակերպ, ծառայում են ոչ թե մեր քաղաքացիներին, այլ դրսի արջի ցեղերին: Այս տարիներին այնքան պարապ մնացին, որ մեր պատմութիւնը կարողացան խեղաթյուրել, թե վրացի՛ք թե ադրբեջանցի՛ք, թե թուրքե՛րը եւ թե պարսիկնե՛րը: 

Պարզվում է, որ վրացիների այբուբենը ավելի հին է քանս մէրը, քանի որ մէնք դեռ գրում ենք բոլշեւիկեան բռնաբարուած ուղղագրութեամբ իսկ վրացիք միանգամից վերականգնեցին իրենցը՝ մերժելով բռնակալի կամքը: Ասա ինչ եմ ասում որ... այսօր քաղաքում եթե շրջենք կնկատենք բազմաթիվ սովետական սիմվոլիկներ, պետական շենքերի, թատրոնների, հիվանդանոցների, սրճարանների եւ նոյնիսկ դպրոցների պատերին: 

Ինչո՞ւ չէնք ազատվում աղբից, ինչո՞ւ ենք մինչեւ հիմա փողոցները անվանում հին անուններով՝ Մաշտոցի պողոտան մինչեւ այսօր շատերը պրոսպեկտ են ասում: Եթե մէնք չունենանք արժանապատվություն ապա մեր արժեքները կկորչեն: Պետք է սթափվել...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել