Արման Հովհաննիսյանի հեռուստաեթերում քիչ երևալը կապված էր նրա ծանրաբեռնված աշխատանքի հետ, արդյունքում երգիչը ներկայացրեց տասը նոր երգ, և արդեն մի քանի օր է TIME անվանումով ձայնասկավառակը վաճառքում է: Այն հասանելի կլինի նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր հայրենիքի կարոտը փոքր ինչ սփոփում են հայալեզու երգեր լսելով: Առաջիկայում եթերում կլինի նոր տեսահոլովակ , որին կհաջորդեն համերգային շրջագայությունները ` հոկտեմբերի 11 Ամստերդամում, հոկտեմբերի 13 Փարիզում, դեկտեմբերի 15  ԱՄՆ NOKIA թատրոնում:

Եգիչը երբեք չի հրաժարվել բարեգործական նախաձեռնություններին մասնակցելուց , այս անգամ նույնպես: Ի դեպ եվրոպական քաղաքներում երկու մենահամերգների գումարների շահույթը փոխանցվելու է սիրիահայերի օգնության ֆոնդին:  2014 թվականին նախատեսվում է մենահամերգ Երևանում, իսկ մինչ այդ կլինեն նոր համագործակցություններ, որոնք կուրախացնեն և կարդարացնեն երկրպագուների սպասելիքները:

Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել