Միշել Ռոշեն ֆրանսիացի գեղանկարիչ և լուսանկարիչ է։ Ծնվել է 1957 թ. Էլզասում։
Միշելը հմայված է Աֆրիկայի ու Ասիայի խորհրդավորությամբ, լույսով ու գույներով։ Հիմնականում աշխատում է յուղաներկով կտավի կամ փայտի վրա՝ ստեղծելով Աֆրիկայի և այլ վայրերի կյանքը պատկերող գեղազարդ տեսարաններ, որ ամբողջական են իրենց տխրությամբ, ուրախությամբ ու խորհրդավորությամբ։ Ռոշեի նկարները սահմաններ չունեն և իր երազանքների, կրքերի, գոյություն ունեցող և չունեցող վայրերի մեկնաբանություններն են։
Նրա գործերը ցուցադրվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում։







































Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել