Մարդիկ գալիս են, ներխուժում մեր կյանք,
Իրենց ժպիտով ժպիտ նվիրում,
Պարգևում օրեր, հիշողություններ,
Որոնք էլ երբեք չեն կրկնվելու։
Մարդիկ գալիս են, մեր ձեռքը բռնում,
Մեզ հետ իրենց պատմությունը կիսում,
Ոմանք էլ հենց տեղում հորինում,
Մեզ հետ էլ սկսում մի նոր պատմություն։

Մարդիկ գալիս են, նվիրում մեզ կյանք,
Ասում են. "Մենք միշտ միասին կմնանք";
Համբուրում են, գրկում, ասում ջերմ խոսքեր,
Եռանդով տալիս բազում խոստումներ։
Ոմանք գալիս են, խնդրում օգնություն,
Հետո հայտնում չեր շնորհակալություն,
Բայց երբ քեզ է հարկավոր աջակցություն,
Փախչում են նրանք դեպ անհայտություն։
Ովքեր էլ արդեն հարազատ են դարձել
Ու մեր մեջ արթնացրել թևավոր սիրո հողմ,
Հեռանում են անտես եզրն աշխարհի,
Ոմանք էլ` նույնիսկ այդ եզրից այն կողմ։
Մարդիկ գալիս են, հետո մեզ լքում,
Թողնելով միայն թախիծ ու կարոտ,
Իսկ մենությունը միշտ մեզ հետ է մնում
Ու անցած մարդկանց հիշեցնում աղոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել