Shamshyan.com-ի տեղեկություններով ճանապարհային ոստիկանությունը մոտակա օրերին «ռեյդեր» է սկսելու բոլոր այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների ապակիները սահմանված կարգից բարձր են մգեցված:
Հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ ոստիկանության աշխատակիցներին հանձնարարվել է իրենց ավտոմեքենաների մգեցված ապակիները ստանդարտներին համապատասխանեցնեն:
Կարծում եմ հենց այստեղից էլ պետք է սկսեին: Այս նոր մոխրագույն գրեթե բոլոր Corolla-ների եւ Prado-ների ապակիները սեւ են, նորմայից շատ ավելի շատ: Պետք է սկզբում իրենք իրենց մեքենաները կարգավորեն, նոր մարդկանց ստիպեն նույնը անել: Թե չէ «մի քիչ» անարդար է ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել