Երևի նրանցից ոչ ոք չի մտածում, թե ինչու է իր մազերն այդպես հավաքել :
- Հե՜յ , կանաչ տաբատով աղջի՜կ , իսկ դու երբևէ փորձե՞լ ես մազերդ ուրիշ ձև հարդարել :
-Չէ՞ , իսկ ես այդպես էլ մտածում էի :
Դու ժամանա՞կ չունես, երևակայությու՞ն , ուրիշներից կրկնօրինակելու հատկությու՞ն ...
է՞լ ...
Մի ՛ խաբիր ...

-Օ՜՜՜հ.... Չլինի՞ թե ծանր է այդ երեք գիրքը դարերով պահպանած , ծանրություն դարձած պայուսակը:
Էլ մի ՜...
Դու՛ , որ երբեք դաս չես սովորել , բայց այնպես ես այդ պայուսակը բարձրացնում  ~
Մեկն էլ կարծի ՝ ողջ կյանքդ ամփոփել ես այդ գրքերի մեջ ...
Մի՛ խաբիր ...

-"Գծավոր" պատանի ՜՜՜
Դու ինչու՞ ես քեզ այդպես տանջում ...
Հո չեն նեղացրե՞լ ...
Չէ՞...
Վա՜՜՜յյյ...
Դե դարդամտյալի պես մի՛ քայլիր ...
Ո՛չ իմ հոգսերն են քեզ տվել , ո՛չ ԱՄՆ-ի նախագահն ես , ո՛չ էլ նրա եղբոր որդին ...
Հոգնա՞ծ ես ...
100 հատ ավազով լի պա՞րկ ես քարշ տվել ...
Մի՛ խաբիր ...

-Էդ սև ակնոցներն ինչի՞ ես դրել :
Որ քեզ էլ մե՞նք սև երևանք ...
Հա՜ , հա՜՜՜ ...
Սևը դու ես, քո ներքինն ու արտաքինը , որ այդ ակնոցներով միայն պատրանք է ստեղծում , որ դու էլ ես տեսնում աշխարհը գունավոր  ~
Բա հո ե՞ս չեմ սև նայողը ...
 Դու ՜՜՜ , սև ակնոցներով ախպե՜՜ր ....
Դու ՜՜՜ ...
Մի՛ խաբիր ....

-Շա՞տ ես սիրում այդ ժակետը ...
Քեզ սազու՞մ է վարդագույնը ...
Վարդագույնը ոչ ոքի ՉԻ ՍԱԶՈՒՄ ...
Էս շոգին ժակետ չեն հագնում ....
Հա՜ , նո՞ր ես գնել ...
Վա՜յ , ամա՜ն , նոր ձև տալու միջո՞ց ...
Խեղճ երեխա՜՜՜...
Հեռախոսներով ու ֆոտոխցիկներով նկարվելու մոդան անցա՞վ ....
Մնացել ես ժակետի հույսի՞ն ...
Քոռանամ ես ~
Մի՛ խաբիր ....

Մի՛ խաբեք ո՛չ ձեզ , ո՛չ մեզ ...
Ո՛չ Օսկարի եք արժանանալու , ո՛չ Դիորի գովազդում եք նկարահանվելու , ո՛չ էլ Շեյկի հետ ռեստորանում ընթրելու եք ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել