Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի և Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմի տեսասկավառակների թողարկման շնորհանդեսը:

Միջոցառումը սկսվեց դեպի Եռաբլուր երթով, որի մասնակիցները պանթեոնում կազմակերպել էին կեչու ծառատունկ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին: Հիշեցնենք, որ ֆիլմում երկու ազգերի բարեկամության խորհրդանիշ էր հանդիսանում կեչին:

Երթին հետևեց շնորհանդեսի հանդիսավոր մասն ու ֆիլմի ցուցադրությունը:

Շնորհանդեսը կազմակերպվել էր Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Բանկի 20-ամյա հոբելյանին նվիրված «Մշակութային երկխոսությունների» շրջանակներում:

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ ֆիլմը, լինելով պատերազմի մասին, արթնացնում է միայն բարության ու մարդասիրության զգացողություններ: «Ուրախ եմ, որ Կոնվերս Բանկն իր համեստ մասնակցությամբ հնարավորություն ստացավ նպաստելու այս ֆիլմի միջոցով արտահայտված մարդասիրական գաղափարների տարածմանը», - ասաց պարոն Դավթյանը:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել