Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը ՝ մենք ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- գրել է Միրզոյանը։
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին:
G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար:
G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել