Ջերմուկի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը:

«Կտեղադրվի նոր` ավելի արդի և գեղեցիկ տարբերակը, իսկ ամբողջ ընթացքը իհարկե կհրապարակվի մեր (համայնքապետարանի պաշտոնական) էջում։

Հիշեցնենք, որ դեպի քաղաքի խորհրդանիշ՝ «Եղնիկ»տանող ճանապարհը վերանորոգվել և լուսավորվել է /հոլովակներն ու լուսանկարները՝ մեր էջի հրապարակումներում/, լուսավորվել են նաև հարակից ժայռերը։

Ծրագրի մյուս բաղադրիչը դիտահրապարակի կառուցումն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել