Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել