Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել