ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե որ երկրների հետ է շփվելու, և արդյոք դա կլինի Ռուսաստանը և Բելառուսը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թող իրենք որոշեն»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, ով կարծիք է հայտնել, որ Ուկրաինան շուտով «խելքի կգա և կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել