Ապրիլի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել  է Ալավերդի համայնքի տներից մեկը,  որտեղ հայտնաբերել են մահացած դեռահասի մարմին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 16-ամյա Ժ․ Ծ․-ն է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել