Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը կքվեարկի Կիևին նոր աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայում պատերազմը կավարտվի, երբ Ներկայացուցիչների պալատի առաջնորդը թույլ տա քվեարկություն անցկացնել:

Դեմոկրատների և հանրապետականների մեծամասնության կողմից Ուկրաինային ճնշող աջակցություն կա: Քվեարկությունը պետք է տեղի ունենա հիմա»,- ասել է նա Ճապոնիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել