Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գյուրջյան-Սաֆարյան փողոցների խաչմերուկում՝ ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: 

«Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:
Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել