ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի՝ հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ 

Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա և հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», -ասել է Դյուժարիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել