Նիկոլի բրյուսելյան այցից ու ԱԳՆ-ի դիմաց ապրիլի 8-ին կազմակերպված բողոքի ակցիայից հետո Լրագրողների եվրոպական ֆեդերացիան հանդես է եկել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկվելու և անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալման փաստի կոշտ դատապարտմամբ: «EFJEUROPE-ը միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը` խստորեն դատապարտելով Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների բիրտ գործողությունները»,-ասված է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզի՝ «X»-ում արված գրառման մեջ:

Անկասկած,  եվրոպական այս կառույցի նման արձագանքը չի կարելի բացառապես ինքնաբուխ համարել. եվրոպացի լիդերները, ըստ երևույթին, փորձում են ինչ-որ կերպ փրկել իրենց դեմքը՝ հասկանալով, որ  եթե չանեն դա, ապա սեփական իմիջի պահպանման խնդիրը գնալով կարող է միմիայն բարդանալ՝ նկատի ունենալով նախահեղափոխական Հայաստանում Արևմուտքի դրսևորած գերզգայուն վարքագիծը նախկին իշխանությունների գործողությունների նկատմամբ՝ գործողություններ, որ մանկական խաղ են թվում՝ համեմատած ՔՊ-ի քայլերի հետ:

Բայց տվյալ պարագայում էականը թերևս գործնական արդյունքն է: Հարց է առաջանում՝ կարելի՞ է առհասարակ նման արդյունք ակնակլել  այսօրինակ հայտարարութուններից, թե՞ սրանք ունեն զուտ բարոյական կամ ցուցադրական նշանակություն: Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե նախ՝ որքան սկզբունքային կլինեն եվրոպացիներն իրենց դիրքորոշման մեջ, ապա՝ Նիկոլի «պադոշության» աստիճանից: Իսկ որ այդ հարցում Նիկոլը չունի մրցակիցներ, ոչ մեկ չի կասկածում:

Ակնհայտ է, որ Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի գրառումը տվյալ պարագայում եղանակ չի ստեղծում. շատ ավելի ազդեցիկ կառույցների ու մարդկանց միջամիտության կարիք է զգացվում՝ Հայաստանում բռնապետական բարքերին վերջ դնելու համար: 

Արդյոք կլինի՞ շարունակութթյուն, թե՞ այսքանով Եվրոպան իր ճիտին պարտքը մարած կհամարի և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել