«Ամերիաբանկ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո, բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են։ 

Այդպիսով, ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի նոր բաժնետերերն են՝

1․ Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)` 70,279 բաժնետոմս կամ մոտ 60 %,

2․Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30 %,

3․Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10 %:

Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 90%-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել