Հայաստանը հանձնառու է մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումից առաջ:

«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հանձնառու ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։

Հայաստանը նաև լիովին հանձնառու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա», - ասել է Փաշինյանը ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով հանդիպումից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել