Մինչ հայաստանյան արևմտամոլները առասպելներ էին հյուսում Եվրոպայում արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների ու Նիկոլի միջև կայանալիք հանդիպման մասին՝վստահեցնելով, թե շուտով Հայաստան են հոսելու միլիարդներ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենը հստակեցրել է, թե ինչ են իրականում ծրագրում անել Հայաստանի հետ: Պարզվել է՝ հաջորդ չորս տարում ԵՄ-ն ընդամենը տրամադրելու է 270 մլն եվրո գրանտ: «Սա Հայաստան-ԵՄ զարգացման տեսլականն է՝ առաջիկա չորս տարում 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն: Մենք աջակցելու ենք փոքր բիզնեսին, փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ, մտնել նոր շուկաներ: Մենք ներդրումներ ենք կատարելու ենթակառուցվածքների նախագծերում»,-ասել է Ֆոն դեր Լեյենը:

Ձե՞ռ եք առնում… Հայաստանի ողջ խնդիրը տարեկան մի 67 մլն եվրո գրանտ կպցնե՞լն էր…

Մի երկու ՔՊ-ական հարուստի,ասենք Գռզոյի գրպանները, որ մի 4 վայրկյան թափ տաս, դրա կրկնապատիկը դուրս կհորդի: Մի՞թե այսքան էժան արժե Հայաստանը, մի՞թե այսքան անարժեք է մեր երկիրը «քաղաքակիրթ աշխարհի» աչքում: Ի՞նչ եղավ ավելի քան 2,5 մլրդ եվրոն, որ խոստացվում էր Հայաստանին նախկինում:

Ակամա ՔՊ-ական Խաչատչրյան Արմենի վերջին հայտարարություներն ես հիշում՝ Հայաստանի աննախադեպ ու շատ մեծ սուբյեկտայնության մասին, որի հետ, պարզվում է, գերտերությունները ռազմավարական ծրագրեր էլ են քննարկում: Հիմա տեսանք՝ որքան են գնահատում Հայաստանին Արևմուտքում ու ինչ գլոբալ հարցեր են քննարկում՝ընդամենը 270 միլիոնի:

Հայաստանին սա էլ շատ, Նիկոլը չի՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել