Ցանկացած մարդ ով դիվանագիտական թեթև կուրս անցել է, գիտի, որ բանակցային պրոցեսը այնպիսի պրոցես է, որ երբ որ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, մնացած կետերը համաձայնեցված չեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսինք սա բանակցություն է, սա սահմանազատման գործընթաց է, թե ուղղակի Ադրբեջանի պահանջին հավուր տալն է:

Ինչ է մեր գլխավոր բանակցողը մեզ ասում, եթե չտանք ,ապա Ադրբեջանը կհարձակվի: Նշանակում է մենք կարո՞ղ ենք մտածել, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել, որ եթե Սյունիքը չտանք կհարձակվեն»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանի պնդմամբ Տավուշի 4 գյուղերի հետ կապված շատ մեծ խնդիրներ են լինելու:

«Ես կարծում եմ, որ նույնիսկ մինչև այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչից ելնելով նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պիտի անվնաս թողնեն»,- նշեց նա:

Սարգսյանը նշեց, որ եթե իրեն թվում է թե արդեն ամեն ինչ լավ է, արդեն հայերն ու ադրբեջանցիները եղբայրացել են, ինչ կարող եմ ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել